Հունիսի 12-16 անհատական պլան

Հունիսի 13

9:00-12:30 աշխատանք դիպլոմյաին նախագծերի շուրջ

12:30-13:00  Վարպետության դաս «Տիկնիկաստեղծում». Սամվել Խողիկյան. գեղարվեստի հարավային հարթակ

13:00 -ից Կինո-ֆոտո փառատոն. Համո Բեկնազարյան «Տունը հրաբխի վրա» ֆիլմի դիտում. Սեբաստիա համերգասրահ

Читать «Հունիսի 12-16 անհատական պլան» далее

Հունիսյան մանկավարժության ճամբար 2017

20170608_111517

հունիսի 19-21-, 26-28-ի աշխատակարգ

9.00 – 9.45 – մարզական պարապմունք (Թերապևտիկ մարզական պարապմունք,  մարմնամարզություն, հրաձգություն)
10.00-10.30 – ընդհանուր պարապմունք
10.30 – 12.30 – Նախապատրաստական աշխատանք դիպլոմային նախագծերի շուրջ
12.30 -13.00 – ընդմիջում
13.00-15.00 – Նախապատրաստական աշխատանք դիպլոմային նախագծերի շուրջ

հունիսի 22-23-, 29-30-ի աշխատակարգ

  • Ուսումնական քայլարշավ
  • «Գետը քաղաքում» նախագիծ
  • Երկօրյա-եռօրյա ճամփորդություն

Ուսումնական ճամփորդութուն «Մանկան» արտադրամաս

product_4794929_logo

Ուսումնական ճամփորդություն «Մանկան» արտադրամաս:

Կ. Ուլնեցու փողոց, շենք 70, Քանաքեռ-Զեյթուն, ք. Երևան

Նպատակը՝

Ծանոթացում Հայաստանում միակ մանկան փափուկ խաղալիքներ արտադրող «Մանկան» արտադրամասին: Ծանոթացում արտադրական պրոցեսին: Իմանալ թե  ինչպես է ստեղծվում տվյալ արտադրանքը, իրացվում շուկայում կամ խանութներում: Ինչու չէ նաև հետագայում սովորողների համար աշխատատեղերի հնարավորություն:

Արդյունքը՝ կլուսաբանենք բլոգում և ենթակայքում:

Նկարը և հղումը արտադրության մասին՝ համացանցից:

Կար-հեծանիվ դիզայն միասնական նախագիծ

Այսօր ամառային ճամբարի առաջին օրն էր: Սեբաստացի հեծանվորդների հետ շարունակում ենք մեր միասնական նախագիծը: Մի քանի խմբերով նրանք եղան կարի և մոդելավորման արհեստանոցում: Եռամարտի շապիկներից մի քանիը արդեն պատրաստ են: Բարով վայելեք…

Читать «Կար-հեծանիվ դիզայն միասնական նախագիծ» далее

Հունիսյան աշխատաժամանակ

20170512_122558

  1. Անվադողից-աթոռակ-նստարանի պատրաստում

Սովորողների հետ պատրաստելու ենք քոլեջի ներքին բակի համար աթոռակ-նստարաններ: Որպես հիմնական նյութ օգտագործելու ենք բակում գտնվող անվադողերը, արհեստանոցում եղած գործվածքի և սպունգի մնացորդները: Արդյունքին կարող եք հետևել բլոգում կամ քոլեջի ենթակայքում:

  1. Քաղաքային թափառումներ  

Ճամբարի ընթացքում մեկամյա ուսուցման սովորողների մի խմբի հետ շրջելու ենք քաղաքով, բաժանելու տեղեկատվական թերթիկներ, ներկայացնելու կթահամալիրի ծրագրերը:

Արդյունքը հրապարակելու բլոգում, ենթակայքում: Читать «Հունիսյան աշխատաժամանակ» далее