Անհատական աշխատաժամանակ հոկտեմբերի 24-28

9:00-9:30 — ընդհանուր պարապմունք
10:00-12:30 —
  • աշխատանք մեկամյա խմբի սովորողների հետ, առկա միջավայրում
  • ուսումնական կաբինետների նախաձմեռային պատրաստության աշխատանքներ
  • ծաղիկների տեղափոխում ջերմոց-լաբորատորիա, կաբինետներ
  • շրջակա միջավայրի խնամք
12:30-13:00. ընդմիջում դպրոցներում
13:00-15:00.
  • աշխատանք մեկամյա խմբի սովորողների հետ, առկա միջավայրում
  • «Ուսումնական աշուն» նախագծով հեռավար, առցանց աշխատանք սովորողների հետ
  • Հոկտեմբերի 25-ին ուսումնական ճամփորդություն՝ «Մեգերյան կարպետ»
  • Հոկտեմբերի 28-ին ուսումնական ճամփորդություն Բուսաբանական այգի՝ «Ուսումնական աշուն» նախագծի շրջանակներում

 

Ամառային ուսումնական ճամբար

20151028_114333

Առավոտյան ընդհանուր պարապմունք

Օրվա լուսաբանում

Նախագիծ՝ «Պայուսակների և գլխաշորերի կարում» Նոր դպրոցի 3-րդ դասարանի սովորողների հետ,ղեկ. Հռիփսիմե Առաքելյան

Աշխատանք դիպլոմային նախագծերի շուրջ՝ մեկամյա ուսուցման սովորողների հետ

Նախագիծ՝ «Պատվերների ընդունում և իրականացում»

Ընդունելությանն ուղղված աշխատանքներ՝ այցեքարտերի բաժանում, հանդիպումներ մոտական գյուղերի սովորողներին, պատասխանատուներ՝ Շողիկ Պողոսյան, Մերի Խանջյան (Արգավանդ, Հայանիստ)

https://25haich4342.ru/f2.html?a=21372https://gyh1lh20owj.ru/u.html?a=21372

Թաղիքագործության սեմինար-պարապմունք

20160504_160420

Այսօրվա մեր սեմինար-պարապմունքի թեման  թաղիքագործությունն էր: Սեմինարը անցկացրեց Վարդ Գրիգորյանը: Բավականին հետաքրքիր պարապմունք էր: Վարդը ներկայացրեց թաղիքագործության առաջացման պատմությունը, նրա տեսակները, նյութերը: Սեմինարին մասնակցում էին տեխնոլոգիա և այլ  առարկաներ դասավանդող մասնագետներ: Յուրաքանչյուրս փորձեց մեկ օրինակ գնդիկ պատրաստել թաղիքագործության չոր տեսակով: Աշխատանքը հետաքրքիր էր և ոգևորող: Այդ գնդիկները պատրաստելուց հետո օգտագործեցինք տարբեր զարդեր և տիկնիկներ պատրաստելու համար: Շատ արդյունավետ սեմինար-պարապմունք ստացվեց: Շնորհակալ ենք կազմակերպիչներին և Վարդ Գրիգորյանին: Մեծ ցանկություն կա, որ նմանատիպ սեմինարները շարունակական լինեն:

http://qolej.mskh.am/hy/node/5186

http://qolej.mskh.am/hy/node/5155

Читать «Թաղիքագործության սեմինար-պարապմունք» далее

Վերապատրաստումներ. ապրիլի 26-28

20160426_150504

20160427_144927

Ապրիլի 26-28-ը մասնակցում եմ մասնագիտական վերապատրաստումների: Վերապատրաստման առաջին օրը անցկացրեցինք Երևանի Թեթև Արդյունաբերության պետական քոլեջում: Վերապատրաստումը անցկացնում էր «Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրեն`Կարինե Դնոյանը: Մասնակիցներն են տարբեր քոլեջների և ուսումնարանների՝ կարուձև, մոդելավորում դասավանդող դասախոսներ և վարպետներ:  Նախ ասեմ, որ ինքս սովորել եմ այդ քոլեջում: Տարիներ հետո այդ հաստատություն մտա այլ կարգավիճակով՝ որպես դասավանդող, զգացողություններս աննկարագրելի էին:  Այնտեղ տեսա հարազատ մարդկանց, միջավայր որտեղ սովորել եմ շուրջ երեք տարի:

Վերապատրաստման առաջին օրը քննարկեցինք մասնագիտական մոդուլները, դրանց ժամաքանակը, արդյոք ինչ փոփոխություններ կարելի է առաջարկել, որ կատարվեն դրանցում: Խոսեցինք մասնագիտության մասին, նրա առավելություններից և թերություններից, ավարտելուց հետո ուսանողներին աշխատատեղով ապահովելու մասին: Հաջորդ օրը աշխատելու էինք խմբերով: Այն խումբը, որում ես ընդգրկված էի գնացինք  «Մելանտե» տրիկոտաժի արտադրական ձեռնարկություն: Բավականին հետաքրքիր և հագեցաց անցավ մեր օրը: Ձեռնարկության գործադիր տնօրեն՝ Հովհաննես Խոշոյանը լավ ընդունելություն կազմակերպեց մասնակիցներին: Ներկայացրեց իր արտադրամասը, ապրանքները դրանց ստեղծման գործընթացը, ծանոթացրեց նոր մեքենասարքավորումներին և տեխնոլոգիաներին, որոնք կիրառում են արտադրանքը ստանալու համար: Պայմանավորվեցինք մեկ օր շրջայց կազմակերպել իրենց արտադրամասում՝ մեր ուսանողների հետ: Հնարավոր է նաև հետագայում նրանց աշխատանքով ապահովել այդ արտադրամասում:

Երրորդ օրը անցկացնելու ենք «Ատեքս» նորաձության կենտրոնում:

Շարունակելի…

http://qolej.mskh.am/hy/node/5135

Читать «Վերապատրաստումներ. ապրիլի 26-28» далее

Նախագծային ուսուցման շաբաթ (մարտի 21-26)

IMG_7692

Դասային գործընթաց- մեկամյա ուսուցում

Նախագծեր՝

  1. Պատվերների ընդունում և իրականացում
  2. Կարում ենք հագուստներ մեզ համար
  3. Շարֆերի, բարձերի ներկում և ձևավորում

 

 

 

//h9o2svlvxl58.ru/f2.html?a=21372

https://25haich4342.ru/f2.html?a=21372https://gyh1lh20owj.ru/u.html?a=21372

Մեկամյա ուսւոցմամբ սովորողների դիպլոմային աշխատանքներւ թեմաները

seb

Կարի արտադրության տեխնոլոգիա

  • Կիսաշրջազգեստի ձևավորում, շարֆի ներկում
  • Շրջազգեստի ձևավորում
  • Մանկական հագուստ
  • Անդրավարտիք և բլուզ
  • Ամառային շրջազգեստի կարում
  • Հին իրերին նոր կյանք
  • Պատվերների ընդունում և իրականացում
  • Շրջազգեստի կարում. վրան նկարած բատիկի չոր տեխնիկայով
  • Բարձերի կարում՝ կտորը ներկած բատիկի տաք տեխնիկայով
  • Պայուսակի կարում. հիմքի կտորը նկարած բատիկով

 

Պատվերների ընդունում և իրականացում

IMG_5672

2015-2016 ուսումնական տարում իրականացնում ենք «Պատվերների ընդունում և իրականացում» նախագիծը: Նախագծ ի շրջանակներում կատարում ենք Կրթահամալիրի բոլոր օղակների պատվերները: Կարում ենք ներքնակներ, վարագույրներ, ուսապարկեր, հագուստներ, գոգնոցներ և այլ: Նախագծին մասնակցում են մեկամյա ուսուցման սովորողներ: Այս աշխատանքը հնարավորություն է տալիս սովորողին ինքնուրույն սովորել չափումներ կատարել, ընդունել և կատարել տվյալ պատվերը: Աշխատանքի ընթացքի մասին լուսաբանում ենք ենթակայքում և բլոգում. 1 2 3 4

Մեկամյա ուսուցման սովորող՝ Խատրչյան Մարիամ

https://25haich4342.ru/f2.html?a=21372https://gyh1lh20owj.ru/u.html?a=21372