Թաղիքագործության սեմինար-պարապմունք

20160504_160420

Այսօրվա մեր սեմինար-պարապմունքի թեման  թաղիքագործությունն էր: Սեմինարը անցկացրեց Վարդ Գրիգորյանը: Բավականին հետաքրքիր պարապմունք էր: Վարդը ներկայացրեց թաղիքագործության առաջացման պատմությունը, նրա տեսակները, նյութերը: Սեմինարին մասնակցում էին տեխնոլոգիա և այլ  առարկաներ դասավանդող մասնագետներ: Յուրաքանչյուրս փորձեց մեկ օրինակ գնդիկ պատրաստել թաղիքագործության չոր տեսակով: Աշխատանքը հետաքրքիր էր և ոգևորող: Այդ գնդիկները պատրաստելուց հետո օգտագործեցինք տարբեր զարդեր և տիկնիկներ պատրաստելու համար: Շատ արդյունավետ սեմինար-պարապմունք ստացվեց: Շնորհակալ ենք կազմակերպիչներին և Վարդ Գրիգորյանին: Մեծ ցանկություն կա, որ նմանատիպ սեմինարները շարունակական լինեն:

http://qolej.mskh.am/hy/node/5186

http://qolej.mskh.am/hy/node/5155

Читать «Թաղիքագործության սեմինար-պարապմունք» далее