Սելեստեն Ֆրենե` Մանկավարժական ինվարիանտներ

1. Երեխայի բնույթը ճիշտ այնպիսինն է, ինչպիսին մեծինն է։ — Համամիտ եմ այդ կարծիքի հետ: Երեխաները սիրում են կրկնօրինակել մեծերին:


2.Մարդու բարձր հասակն ամենևին շրջապատի նկատմամբ նրա առավելության մասին չի վկայում։_ միանշանակ, դա միայն ֆիզիկական վիճակն է:

3.Դպրոցում երեխայի վարքը կախված է նրա հոգեկան խառնվածքից և առողջական վիճակից։ __հիմնականում էդպես է, եթե մեծահասակները այս կամ իրավիճակում կարողանում են թաքցնել իրենց հոգեվիճակը, երեխաներին դժվար թե հաջողվի դա

4. Ոչ ոք (ո՛չ երեխան, ո՛չ մեծահասակը) չի սիրում, որ իրեն հրամայում են։__ համամիտ եմ լիովին, առհասարակ հրամայելը վատ հատկանիշ է։ Ցանկացած բան պետք է արվի սիրով:

5.Ոչ ոք չի սիրում ըստ հրամանի շարք կանգնել, որովհետև դա նշանակում է կրավորաբար ուրիշի հրամանին ենթարկվել։__ միգուցե կա նման բան, բայց ինչ ինչ հանգամանքներում այլ դրսևորումներ են լինում (զինվորական ծառայության մեջ, զինվորները պարտավոր են ենթարկվել իրենց հրամանատարին)

6.Մահակի սպառնալիքով աշխատել մարդը չի սիրում, անգամ եթե աշխատանքն ինքնին տհաճ չէ. հենց հարկադրելն է դիմադրություն առաջացնում։ __համամիտ եմ, յուրաքանչյուր աշխատանք պիտի արվի սիրով, ոչ հարկադրաբար, այլապես անարդյունք է

7. Յուրաքանչյուր մարդ գերադասում է ինքն ընտրել իր աշխատանքը, նույնիսկ եթե այդ ընտրությունն իրեն ձեռնտու չէ։ __ իհարկե էդպես է, յուրաքանչյուր հասուն և գիտակից մարդ պետք է ինքը ընտրի այն աշխատանքը, որով ուզում է զբաղվի։ Չնայած մեր իրականության մեջ ոչ միշտ է էդպես լինում

8.Ոչ ոք չի սիրում աշխատանք անելու աննպատակ գործառույթ իրականացնել, այսինքն՝ անել գործողություններ և ենթարկվել մտահղացումների, որոնք իրեն օտար են ու անհասկանալի։__ հասկանալով և սիրով ամեն ինչ պետք է արվի

9. Պետք է հասնել նրան, որ աշխատանքը դառնա մոտիվացված։__ կարծում եմ դա լինում է ժամանակի ընթացքում և էլի կապված է թե ինչքան ես սիրում քո աշխատանքը

10. Անհրաժեշտ է վերջ տալ սխոլաստիկային։__միանշնական էդպես է

11. Յուրաքանչյուր մարդ ձգտում է հաջողության։ Անհաջողությունն արգելակում է աշխատանքը և զրկում ոգևորությունից։___ լիովին համամիտ եմ այս մտքի հետ: Պետք է առանց կոտրվելու և հիասթափվելու առաջ գնալ և հասնել իր նպատակներին:

12. Ոչ թե խաղը, այլ աշխատանքն է երեխայի բնական զբաղմունքը։___ Աշխատանքով ես հասնում որևէ արդյունքի: Երեխայի աշխատանքն էլ կարելի է համար խաղի միջոցով հասնել արդյունքի:

13. Ո՛չ հսկումն է գիտելիքների յուրացման առավել արդյունավետ ճանապարհ, ո՛չ բացատրությունը և ո՛չ ցուցադրությունը, որ ավանդական դպրոցի հիմնական գործելաձևերն են կազմում, այլ փորձարարական որոնումը` իմացության համակողմանի և բնական մեթոդը։___Համամիտ եմ այս ինվարիանտի հետ

14.Հիշողությունը, որին դպրոցն այնքան մեծ կարևորություն է տալիս, մեծ արժեք ունի այն դեպքում, եթե միացած է փորձարարական որոնման գործընթացին։___համաձայն եմ այս տողերի հետ


15. Գիտելիքները ձեռք են բերվում փորձի ճանապարհով, այլ ոչ թե, ինչպես հաճախ մտածում են, օրենքների և կանոնների ուսումնասիրությամբ։___Կարծում եմ այստեղ երկու գործոններն էլ կան

16. Հակառակ սխոլաստիկայի դրույթներին` մտածողությունը մտածելու՝ ոչ թե կարծես մեկուսի և փակ շրջանում անջատ գործող, այլ մարդու մյուս հատկությունների հետ սերտ համագործակցող կարողությունն է։____համամիտ եմ

17.Ավանդական դպրոցը զարգացնում է իրական կյանքի պահանջներից հեռու, վերացական մտածողության ունակություններ։___Համաձայն եմ, այն ավանդական ուսուցումը որ տալիս են շատ դպրոցներում ոչ մի ստեղծագործական զարգացում չի տալիս սովորողին

18. Երեխան չի սիրում ex cathedra (լատ.՝ Ex cathedra (էքս կատեդրա)` ամբիոնից) պաշտոնական դիրքից, հեղինակության ուժով բացատրություններ լսել։__համամիտ եմ այս ինվարիանտի հետ

19.Երեխան այն աշխատանքից չի հոգնում, որն իր գործառնական (ֆունկցիոնալ) կենսական պահանջմունքներին է համապատասխանում։ __երեխան հոգնում է ավելի շատ անհետաքրքիր դասապրոցեսից

20. Ոչ ոք` ո՛չ երեխան, ո՛չ մեծերը չեն սիրում հսկողություն և պատիժ, որը հաճախ ընկալվում է որպես արժանապատվության ոտնահարում, մանավանդ, եթե արվում է հրապարակավ։__ Իրոք այդպես է, անհատի արժանապատվությունն վիրավորելով լավ արդյունքի չես հասնի, դա անհետևանք չի մնում և հետք է թողնում մարդու հոգեբանության վրա

21. Առաջադիմությանը գնահատական դնելը և աշակերտներին որակավորելը սկզբունքորեն սխալ են։___Կարծում եմ գնահատականը դա ընդհամենը թիվ է, կարևոր է այն գիտելիքները որոնք ստանում են ուսումնական հաստատություններում


22. Պետք է հնարավորինս քիչ խոսել։—ես կավելացնեի՝ քիչ խոսել և շատ գործել:

23. Երեխան սիրում է անհատական աշխատանք կամ աշխատանք կոլեկտիվում, որտեղ իշխում է համագործակցության ոգին։ — աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ իրոք էդպես է

24. Դասարանում անհրաժեշտ է պահպանել կարգ ու կանոն, կարգապահություն։ —այո միանշանակ էդպես է: Մանկավարժը իր պահվածքով էլ պետք է օրինակ ծառայի, լինի ավելի կարգապահ:

25. Պատիժը միշտ սխալ է։ Այն ստորացուցիչ է բոլորի համար և երբեք չի հասնում ցանկալի նպատակին։ Դա ամենածայրահեղ միջոցն է։—համամիտ եմ, բայց միևնույնն է պետք է որևէ սաստելու միջոց գտնել, որ սովորողները կենտրոնանան ուսուցման մեջ

26. Դպրոցի նոր կյանքը կառուցվում է համերաշխության սկզբունքով, այսինքն՝ աշակերտներին ուսուցիչների հետ հավասարապես դպրոցի կյանքի և գործունեության ղեկավարման իրավունք է տրվում։— համաձայն եմ, ուսուցիչ-ընկեր հարաբերությունն էլ կարևոր է շատ

27. Դասարանի գերխտությունը միշտ էլ մանկավարժական վրիպում է։ —իսկ միգուցե ուսումնական հաստատության ոչ միայն ուսուցչի

28. Խոշոր դպրոցական համալիրների (կոմբինատների) ժամանակակից հայեցակարգը հանգեցնում է ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների անանունությանը. այդ հայեցակարգը սխալական է և խոչընդոտ մեր նպատակների իրականացման ճանապարհին։—դժվարանում, որևէ բան ասել

29. Ապագայում հասարակության ժողովրդավարացումը նախապատրաստվում է դպրոցի ժողովրդավարացմամբ. ավտորիտար դպրոցը չի կարող ժողովրդավարական հասարակության ապագա քաղաքացիներ ձևավորել։ —համամիտ եմ

30. Դաստիարակության հիմքում անհատի արժանապատվությունն է։ Ուսուցչի և աշակերտի փոխադարձ հարգանքը դպրոցի նորացման գլխավոր պայմաններից մեկն է —Ցանկացած հարաբերության մեջ կարևոր դեր է խաղում փոխադարձ հարգանքը և ըմբռնումը: Երբեք պետք չէ մարդու արժանապատվությունը վիրավորել: Առողջ հարաբերությունների շնորհիվ ցանկացած հարց դրական լուծում է ստանում:

31. Սոցիալական և քաղաքական ռեակցիաների բաղկացուցիչ մաս կազմող մանկավարժական ռեակցիան հակադրվում է առաջադիմական բարեփոխումներին։ —Համաձայն եմ այս մտքի հետ

32 Կյանքի հանդեպ լավատեսական հավատ—դա իմ կարքախոսներից մեկն է , մարդ կյանքի նկատմամբ պետք է միշտ լավատեսորեն տրամադրված լինի և երբեք չհուսահատվի ոչնչից: Միշտ առաջ գնա հաղթահարելով ցանկացած դժվարություն:

Оставьте комментарий