Նոյեմբեր 2-16 աշխատանքներ

Աշխատանք ֆիզիկական միջավայրում մեկամյա խմբի և քոլեջի 2, 3րդ կուրսեցիների հետ։

  1. Ցուցահանդեսին ընդառաջ՝ պայուսակների ձևավորում, դեկորատիվ բարձերի կարում
  2. Ուսանողները կարում են իրենց համար հագուստներ

Հոկտեմբերի 15-29-ը ամփոփում

Հոկտեմբերի 15-29-ը Կարի և մոդելավորման արհեստանոցումշարունակեցինք աշխատանքը ֆիզիկական միջավայրում: Փոքր խմբերով ուսանողները ֆիքսած ժամերի գալիս էին դասերի: Կատարել ենք զանազան աշխատանքներ՝ կարել պայուսակներ, իրենց համար հագուստներ և կատարել ձևափոխությունները: Աշխատանքները տեղադրված են բլոգում:

Читать «Հոկտեմբերի 15-29-ը ամփոփում» далее

Աշխատում ենք սիրով..

Իրենց աշխատանքային գործունեությունն են ներկայացնում մեկամյա ուսուցման խմբի ուսանողներ՝ Տաթևիկ Սամսոնյանը և Նարինե Չթչյանը: Դասաժամերին շարունակում են ձևել, կարել, կատարել ձևափոխություններ, կարել կիսաշրջազգեստներ և նկարել բատիկի չոր տեխնիկայով:

Աշխատանքների ընթացքը ուսանողների բլոգում՝

Մեր առօրյան

Կիսաշրջազգեստի ձևավորում

Բատիկի չոր տեխնիկայի ուսուցում

Ցուցահանդեսին ընդառաջ

Հագուստի մոդելավորման 3-րդ կուրսի ուսանողները պատրաստում են էկո պայուսակներ, կոսմետիչկաներ ցուցահանդես-վաճառքի համար: Պայուսակները կարելուց հետո վրան նկարում են բատիկի չոր տեխնիկայով:

Մեր առօրյան. հագուստի մոդելավորման 2-րդ կուրս

Կարինե Ղուլյան

Փոքր խմբերով շարունակում են քմեր աշխատանքը ֆիզիկական միջավայրում: Հագուստի մոդելավորման 2-րդ կուրսի ուանողները կարում են էկո պայուսակներ՝ ցուցահանդեսի համար, ինչպես նաև հագուստներ իրենց համար:

Մեր առօրյան

Մեկամյա ուսուցման ուսանողներ՝ Տաթևիկ Սամսոնյանը և Նարինե Չթչյանը ներկայացնում են իրենց մեկ ամսվա գործունեության ամփոփումը: Սովորելով մեքենաներից ճիշտ օգտվելը, սկսեցին կարել ձևել և պայուսակներ: Կիսաշրջազգեստի հիմքի գծագիրը սովորելուց հետո յուրաքանչյուրը իր չափսերով ֆետր կտորի վրա ձևեց և կարեց ուղիղ կիսաշրջազգեստ:

Մեկամյա ուսուցում

Հեռավար ուսուցման այս շրջանում՝ փոքր խմբերով շարունակում ենք մեր գործունեությունը «Կարի և մոդելավորման» արհեստանոցում: Ուրախալի է այն փաստը, երբ սովորողը կրթահամալիր ուսուցիչն է: Միայն տեսնել է պետք թե ինչ պարտաճանաչ և կարևորը սիրով են գալիս դասերին: Ամեն անգամ մեծ ոգևորությամբ են աշխատում: Այս ընթացքում յուրաքնչյուրը իր համար հագուստ է ձևավորում: Աշխատանքային ընթացքը լոիսաբանում են իրենց բլոգներում՝

Ալիս Գևորգյան

Ռիմա Երեմյան

Արմինե Մավեցյան