Ապրիլյան նախագծեր

  1. Դիպլոմային նախագիծ՝

Աշխատանքի նախապատրաստական փուլում ընտրել են հագուստի ձևերը, դրանց համապատասխան գործվածքները և աքսեսուարները: Շարունակելու են աշխատել իրենց հագուստների ստեղծման աշխատանքների վրա: Ձևելու են, կատարելու են չափափորձ, կարելու կարի մեքենայով: Читать «Ապրիլյան նախագծեր» далее

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի ընթացքում իրականացրեցինք «Ձոն մայրիկներին» նախագիծը:

Բավականին հետաքրքիր նախագիծ էր: Նախագծի ընթացքը և արդյունքը՝ 2-4 տարեկանների դաստիարակների բլոգում:

Աննա Հայրոյան

Էմմա Տերտերյան

 

Ներկայացնում են միջին դպրոցի 6-րդ դասարանցիները…

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակում՝ Միջին դպրոցի ընտրությամբ գործունեության խմբի սովորողները իրականացրեցին երկու նախագիծ`«Կրծքազարդերի պարտրաստում» և «Բատիկի շարֆերի ձևավորում»:

Կրծքազարդերի պատրաստում

Բատիկի շարֆերի ձևավորում

Մարզական միջավայրի ստեղծում

20180517_115013.jpg

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակում 2-4 տարեկանների դաստիարակների հետ պատրաստելու ենք երկրաչափական պատկերներով աթոռակներ:  Միասին պատրաստելու ենք նոր մոդելներ, որոնք կկիրառեն 2-4 տարեկանների խմբասենյակներում:  Աշխատանքը իրականացնելու ենք Քոլեջում՝ կարի և մոդելավորման արհեստանոցում:

Նպատակը՝

Նոր մոդելների պատրաստում, նոր տեխնոլոգիական հմտությունների ուսուցում:

Անհրաժեշտ նյութեր՝

Սպունգ, գործվածք, սինտեպոն, մկրատ, թել., ասեղ, շղթա, կպչուն ժապավեն, կարի մեքենա:

Արդյունք՝

Մարզական նոր միջավայրի ստեղծում:

Համատեղ աշխատանքի արդյունքում կստանանք նոր աթոռակներ, որոնք կկիրառեն խմբասենյակում(ինչու չէ նաև մարզական ստուգատեսների ժամանակ կարող են օգտագործել ստեղծած աթոռակները, գնդակները և այլն):

 

 

 

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

 

 

«Ձոն» ստուգատեսի շրջանակներում Նախակրթարանների ծնողական ակումբի մասնակիցների հետ իրականացնելու ենք միասնական նախագիծ՝ «Բատիկի հանգույցի տեխնիկայով շարֆերի պատրաստում» կամ «Ձոն մայրիներին»: Նախագծին մասնակցելու են` Քոլեջի 2-4 տարեկանների ծնողներ, դաստիարակներ,  կար արտադրության տեխնոլոգիա խմբի ուսանողներ: Читать ««Ձոն» տեխնոլոգիական ստուգատես» далее

Մեր աշխատանքները…

Միջին դպրոցի 6-րդ դադասարանի սովորողները ներկայացնում են իրենց առօրյան: Ընտրության դասաժամերին ձևավորել են տարբեր դրամապանակներ, ժինսե պայուսակներ, ինչպես նաև էկո պայուսակներ: Էկո պայուսակների վրա նկարել են բատիկի չոր տեխնիկայով: Դասաժամերին իրենց օգնում են նաև մեկամյա ուսուցման խմբի ուսանողները: Բավականին հետաքրքիր և արդյունավետ պարապմունքներ են ստացվում: