Մերի Խանջյան











{Январь 29, 2018}   Փետրվար ամսվա նախագծեր

20180115_122753

  1. Միասնական նախագիծ՝ քոլեջի մեկամյա ուսուցման, հագուստի մոդելավորման խմբի ուսանողների և 5-6 տարեկան քոլեջիկների հետ (Դասվար՝ Փիրուզա Հարությունյան)։

«Բատիկից շարֆերի պատրաստում»

  1.  Նախագծի շրջանակներում ստեղծվելու են շարֆեր  ներկված հանգույցի տարբեր տեխնիկաներով և աղի տեխնիկայով:Նպատակը՝Նախագծի ընթացքում քոլեջի 5-6 տարեկանները և մեկամյա ուսուցման սովորողները ստեծում են բատիկի հանգույցի տեխնիկաներով շարֆեր: Ուսանողները իրենց փորձն են փոխանցում իրենց կրտսեր ընկերներին, օգնում են աշխատել գործվածքի, ներկերի և գույների հետ: Նախնական որոշակի հմտություններ՝

    Իմանա գույների համադրությունը: Կարողանա աշխատի ներկերի հետ:

    Խնդիրներ՝

    Շարֆի ներկում:

    Աշխատանքի նկարագրությունը՝

    Մեկամյա խմբի սովորողների օգնությամբ 5-6 տարեկանները ներկում են շարֆերըր: Յուրաքանչյուր սովորող իր հմտություններն է փոխանցում  կրտսեր ընկերոջը: Ներկում են կտորի ներկով միատոն շիֆոնե գործվածքի վրա:

2. Միասնական նախագիծ՝ քոլեջի մեկամյա ուսուցման, հագուստի մոդելավորման խմբի ուսանողների և 5-6 տարեկան քոլեջիկների հետ(Ղեկավարներ՝ Լիլիա Զախարյան և Անահիտ Գրիգորյան)։

«Խուրջինների ձևավորում»

  1.  Նախագծի շրջանակներում ստեղծվելու են ֆետր կտորից խուրջիններ:Նպատակը՝Նախագծի ընթացքում քոլեջի 5-6 տարեկանները և մեկամյա ուսուցման սովորողները ձևավորելու են ֆետրից խուրջիններ: Ուսանողները իրենց փորձն են փոխանցում իրենց կրտսեր ընկերներին, օգնում են աշխատել կտորի, գնդասեղի, մկրատի, կարի մեքենայի հետ: Նախնական որոշակի հմտություններ՝

    Իմանա աշխատել մկրատով: Կարողանա աշխատել կտրի մկրատով:

    Խնդիրներ՝

    Խուրջինի ձևավորում:

    Աշխատանքի նկարագրությունը՝

    Մեկամյա խմբի սովորողների օգնությամբ 5-6 տարեկանները կարում են խուրջիններ: Յուրաքանչյուր սովորող իր հմտություններն է փոխանցում  կրտսեր ընկերոջը: Ձևում են, կարում մեքենայով, այնուհետև վրան ձևավորում:

2. Ուսումնական ճամփորդություն «Մանկան» արտադրամաս:Կ. Ուլնեցու փողոց, շենք 70, Քանաքեռ-Զեյթուն, ք. Երևան Նպատակը՝

Ծանոթացում Հայաստանում միակ մանկան փափուկ խաղալիքներ արտադրող «Մանկան» արտադրամասին: Ծանոթացում արտադրական պրոցեսին: Իմանալ թե  ինչպես է ստեղծվում տվյալ արտադրանքը, իրացվում շուկայում կամ խանութներում: Ինչու չէ նաև հետագայում սովորողների համար աշխատատեղերի հնարավորություն:

Արդյունքը՝ կլուսաբանենք բլոգում և ենթակայքում:

Նախագծի ղեկավար՝ Թերեզա Թումանյան և Մերի Խանջյան

3. «Կարում ենք մեզ համար հագուստներ» շարունակական նախագծի իրականացում:

Նախագծին մասնակցում են մեկամյա խմբի սովորողնեը: Նախագծի ընթացքում սովորողները կարում են հագուստներ իրենց համար:

Նպատակը՝

Սովորողները ինքնուրույն կարում են հագուստներ իրենց համար: Ընտրում են գործվածքը, դրան համապատասխան հագուստի ձև, ձևում, կարում և բերում վերջնական տեսքի:

Նախնական որոշակի հմտություններ՝

Կարողանա օգտվի տարբեր կարի մեքենաներից: Ստանա ձևման ձևաններ: Կարողանա կտորին համապատասխան ընտրել հագուստի ճիշտ ձև:

 Խնդիրներ՝

Ձևման ձևանի ստացում:

Գործվածքի ճիշտ ընտրում:

Ձևում, կարում:

Հագուստի կարում:

Աշխատանքի նկարագրությունը՝

Յուրաքանչյուր սովորող ընտրում է իր նախընտրած հագուստը: Ստանում ձևման ձևանները: Տեղադրում կտորի վրա, ձևում, կարում կարի մեքենաներով:

4. Դիպլոմային նախագծերի նախապատրաստական աշխատանքներ:

5. Ղափամայի ծեսին ընդառաջ կտորից դդումների պատրաստում, սեղանի ձևավորման այլ պարագաների պատրաստում:

6. «Պատանի խազեր» երգչախմբի համար հագուստի ձևավորում: 

 

Реклама


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

et cetera
%d такие блоггеры, как: