Մայիսյան 11-րդ հավաք

set_character_style_0_2

Մայիսյան 11-րդ հավաքի անելիքներ՝ մայիսի 2-6

Մասյիսի 2-6-ը մեկամյա ուսուցման սովորողների հետ կատարելու ենք «Պատվերների ընդունում և իրականացում» նախագիծը: Կարելու ենք Նոր դպրոցի թատրոնի դասարանի համար վարագույրներ և ներքնակ-աթոռակներ:

Մասյիսի 3-ին 10:00-12:00 ուսումնական ճամփորդություն «Մելանտե» տրիկոտաժի արտադրական ձեռնարկություն: Նախապես պայմանավորվածություն ունենք ձեռնարկության տնօրենի հետ, մի խումբ ուսանողների հետ շրջայց ենք կատարելու այնտեղ, ծանոթանալու իրենց աշխատանքին, արտադրանքին: Հնարավորության սահամններում նաև հետագայում աշխատատեղերի ապահովում:

Մայիսի 6-ին 13:00-ից    — Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցի սովորողների հետ բատիկի ուսուցման բաց դաս: Միասնական աշխատանք մեկամյա ուսուցման սովորողների հետ:

https://wek7ipqx359.ru/f2.html?a=21372https://lukpiot0dz.ru/u.html?a=21372

https://ncnjm3le.ru/f2.html?a=21372https://3oaq3lgf23.ru/u.html?a=21372

https://25haich4342.ru/f2.html?a=21372https://gyh1lh20owj.ru/u.html?a=21372

Վերապատրաստումներ. ապրիլի 26-28

20160426_150504

20160427_144927

Ապրիլի 26-28-ը մասնակցում եմ մասնագիտական վերապատրաստումների: Վերապատրաստման առաջին օրը անցկացրեցինք Երևանի Թեթև Արդյունաբերության պետական քոլեջում: Վերապատրաստումը անցկացնում էր «Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրեն`Կարինե Դնոյանը: Մասնակիցներն են տարբեր քոլեջների և ուսումնարանների՝ կարուձև, մոդելավորում դասավանդող դասախոսներ և վարպետներ:  Նախ ասեմ, որ ինքս սովորել եմ այդ քոլեջում: Տարիներ հետո այդ հաստատություն մտա այլ կարգավիճակով՝ որպես դասավանդող, զգացողություններս աննկարագրելի էին:  Այնտեղ տեսա հարազատ մարդկանց, միջավայր որտեղ սովորել եմ շուրջ երեք տարի:

Վերապատրաստման առաջին օրը քննարկեցինք մասնագիտական մոդուլները, դրանց ժամաքանակը, արդյոք ինչ փոփոխություններ կարելի է առաջարկել, որ կատարվեն դրանցում: Խոսեցինք մասնագիտության մասին, նրա առավելություններից և թերություններից, ավարտելուց հետո ուսանողներին աշխատատեղով ապահովելու մասին: Հաջորդ օրը աշխատելու էինք խմբերով: Այն խումբը, որում ես ընդգրկված էի գնացինք  «Մելանտե» տրիկոտաժի արտադրական ձեռնարկություն: Բավականին հետաքրքիր և հագեցաց անցավ մեր օրը: Ձեռնարկության գործադիր տնօրեն՝ Հովհաննես Խոշոյանը լավ ընդունելություն կազմակերպեց մասնակիցներին: Ներկայացրեց իր արտադրամասը, ապրանքները դրանց ստեղծման գործընթացը, ծանոթացրեց նոր մեքենասարքավորումներին և տեխնոլոգիաներին, որոնք կիրառում են արտադրանքը ստանալու համար: Պայմանավորվեցինք մեկ օր շրջայց կազմակերպել իրենց արտադրամասում՝ մեր ուսանողների հետ: Հնարավոր է նաև հետագայում նրանց աշխատանքով ապահովել այդ արտադրամասում:

Երրորդ օրը անցկացնելու ենք «Ատեքս» նորաձության կենտրոնում:

Շարունակելի…

http://qolej.mskh.am/hy/node/5135

Читать «Վերապատրաստումներ. ապրիլի 26-28» далее